Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները մայիսի 29-ին, Աստանայում, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում կքննարկեն միությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այնտեղ քննարկում կլինի Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ։ Հարցը շատ բարդ է։ Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի Եվրասիական տնտեսական միությունը, մենք ցանկանում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել, բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կլինեն Եվրոպական Միությանն անդամակցելու կամ մերձեցման դեպքում։ Կարելի է ասել՝ դրանք արդեն առաջանում են»,- նշել է Օվերչուկը։
Թողնել պատասխան