Հայաստանը 2027 թվականին կդառնա Կաննի 80-րդ կինոփառատոնի շրջանակում իրականացվող «…

Հայաստանը 2027 թվականին կդառնա Կաննի 80-րդ կինոփառատոնի շրջանակում իրականացվող «Քննադատների շաբաթ» (La Semaine de la Critique) ծրագրի «Հաջորդ քայլը» (Next Step Studio) նախաձեռնության պատվո երկիր՝ ստեղծելով կարևոր հնարավորություն հայկական կինոյի միջազգային ներկայացման և երիտասարդ կինոգործիչների առաջխաղացման համար։

«Ծրագրի շրջանակում 4 հայ և 4 արտասահմանցի ռեժիսորներ Հայաստանում կհամագործակցեն՝ ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում։ Հայ մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու նաև իրենց ապագա լիամետրաժ նախագծերը միջազգային կինոարդյունաբերության ներկայացուցիչներին։ Սա կարևոր քայլ է Հայաստանի կինոյի միջազգային տեսանելիության, համագործակցությունների զարգացման և մշակութային դիվանագիտության ամրապնդման ուղղությամբ»,– Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ այս մասին հայտարարվել է Կաննի կինոփառատոնում։ 

Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով