«Լուսավոր Հայաստանն» այսօր իր նախընտրական քարոզարշավն իրականացնում էր 2008թ. մա…

📣 «Լուսավոր Հայաստանն» այսօր իր նախընտրական քարոզարշավն իրականացնում էր 2008թ. մարտի 1-ի զոհերի hուշարձանի մոտ։
🗣 Էդմոն Մարուքյանը պնդել է՝ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանը թալանը ետ է բերելու, «Մարտի 1»-ը նորից է բացահայտելու ու գնալ, նրան ընտրել, կլինի խայտառակություն.
📌 «Նա ասում է՝ գործը բացահայտված է, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի։ Ինչպե՞ս կարելի է 8 տարի շարունակ երկիրը ղեկավարել՝ կառչած մնալով Քոչարյանին կալանավորելու թեմայից։ Դա սուտ է, ոչ ոք էլ չի նստի»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով․ «Ուզում են վերընտրվել, գնալ խորհրդարան, միասին Ստրասբուրգներում շրջագայել, ինչը մենք տեսանք վերջին 5 տարիներին: Նույն պատմությունն է նաև Հոկտեմբերի 27-ի գործի հետ․ ոմանք ընդհանրապես արյան վրա կարիերա են անում»: |aravot.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով