Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող ԵՄ վիզաների թիվը 2019 թվականից ի վեր էականորեն աճել է:
Այս մասին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման առաջին առաջընթացի զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի գլխավոր բանակցող, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարն ընդգծեց, որ աճել է ոչ միայն վիզաների տրամադրման ընդհանուր թիվը, այլև բազմակի մուտքի երկարաժամկետ վիզաների քանակը։ 2019 թվականին ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է 51 հազար շենգենյան վիզա, որոնցից 34.8%-ը՝ բազմակի մուտքի։ 2024 թվականին այդ թիվը հասել է 86 հազար 300-ի, որոնցից 43.5%-ը եղել են բազմակի մուտքի վիզաներ։ Միաժամանակ մերժումների մակարդակը մնացել է համեմատաբար կայուն՝ 13.2% 2019-ին և 12.4%՝ 2024-ին։
Սարգսյանի խոսքով՝ դեռ կան խնդիրներ՝ կապված փաստաթղթերի լրացման, հերթերի և քաղաքացիների իրազեկվածության հետ, սակայն գործընկեր երկրները փորձում են բարելավել դեսպանատների աշխատանքը։ Նա վստահեցրեց, որ եթե գործընթացը շարունակվի նույն տեմպով, մոտ ապագայում ՀՀ քաղաքացիները կազատվեն վիզայի համար դիմելու բարդ ընթացակարգերից։
Նախարարը, անդրադառնալով ԵՄ վիզաների ազատականացման ժամկետներին, ասաց, որ այնքան էլ ճիշտ չէ ժամկետներ նշելը, որովհետև որքան էլ Հայաստանի Հանրապետությունն ամբողջ գործընթացն ապահովի, այդուհանդերձ, որոշման կայացումը եվրոպական կողմի տիրույթում է գտնվում, որը տրամաբանական է և ստանդարտ է:
ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ-ում ապաստան հայցելու դեպքերը զգալի նվազել են. ՆԳ նախարար https://armenpress.am/hy/video/1250735
Թողնել պատասխան