Թումանյան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին հաճախակի է շրջել Հայաստանի տարբեր բնակավայրերով, սակայն ընթացիկ նախընտրական քարոզարշավը առանձնահատուկ հնարավորություն է տվել ավելի խորությամբ տեսնելու երկրում տեղի ունեցող փոփոխությունները։
«Ազգային ժողովի նախագահի հետ ավտոբուսի մեջ նստած էինք, ասում եմ՝ տպավորություններս հենց կուտակվում է, ի վերջո արտահայտվում է։ Եվ ասում եմ՝ այնուամենայնիվ, մեզ հաջողվեց սկսել իրական երկրի իրական կառուցումը։ Ես դա եմ տեսնում, ժողովուրդ»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ «երկիրը երկիր չի» արտահայտությունն արդեն ուղարկված է պատմություն։
«Մեզ ձեզ հետ միասին հաջողվել է ստեղծել երկիր, ստեղծել պետություն, դնել բարեկեցության հիմքերը։ Այն արտահայտությունը, որ լավ է լինելու, երևի լավ կլինի, արդեն անցյալում է, որովհետև ոչ թե լավ է լինելու, այլ լավ է այսօր, լավ է հիմա, լավ է այստեղ»,- նշել է նա։
Փաշինյանը հիշեցրել է նաև 2021 թվականի ընտրությունների ժամանակ հնչեցրած «Ապագա կա» կարգախոսը՝ ընդգծելով, որ այդ ապագան, իր գնահատմամբ, արդեն իրականություն է դարձել։
«2021 թվականին մենք եկանք և ձեզ ասացինք, որ ապագա կա, դուք հավատացիք և վստահեցիք, և այսօր ես հպարտ եմ ձեզ ասելու, որ ապագան այսօր է, ապագան այստեղ է, ապագան հիմա է, և դուք հիմա կանգնած եք ապագայի մեջ, ապրում եք ապագայի մեջ»,- ասել է Փաշինյանը։
Թողնել պատասխան