ՔԿ-ն մանրամասնում է՝ Օսիպյանին մեղսագրվում են բռնություն գործադրելու հրապարակայ…

📣 ՔԿ-ն մանրամասնում է՝ Օսիպյանին մեղսագրվում են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, խուլիգանություն կատարելու և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ:
🔻«Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Օսիպյանը 2026թ. մարտի 22-ին (…) կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:
🔻 Բացի այդ՝ Փաշինյանի և ՔՊ-ի նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով՝ ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը, տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը՝ խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:
🔻 (…) Հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը»,- հայտնել են ՔԿ-ից:
👨‍⚖️ Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով՝ հայտնել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով