ՀՀ կառավարությունը քննարկել է հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշել է, որ նախագիծը հիմնված է նոր չափորոշչով դպրոցների աշխատանքի փորձի, իրականացված վերլուծությունների և առկա խնդիրների գնահատման վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշել է, որ նախագիծը հիմնված է նոր չափորոշչով դպրոցների աշխատանքի փորձի, իրականացված վերլուծությունների և առկա խնդիրների գնահատման վրա։
«Ներկայացվող նախագիծը թույլ է տալու, որպեսզի կառավարության ծրագրի կարևորագույն անելիքը՝ հանրակրթության որակի բարձրացումը, լինի ավելի նպատակային և գրանցի ավելի մեծ արդյունքներ»,-նշել է Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել ուսումնական գործընթացի ճկունությունն ու արդյունավետությունը, նվազեցնել բովանդակային և կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ընդլայնել սովորողների անհատական զարգացման և մասնագիտական կողմնորոշման հնարավորությունները, հատկապես ավագ դասարաններում։
Թողնել պատասխան