Վարորդական իրավունքի վերականգնում՝ 50 000 դրամով. ՆԳՆ-ն նախագիծ է ներկայացրելՆերքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկա մեխանիզմը։ ՆԳՆ առաջարկով՝ վարելու իրավունքի դադարեցման հիմքի վերացումից հետո
1 տարվա ընթացքում դիմելու դեպքում քաղաքացին մեկ անգամ կարող է վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննության, օրենքով սահմանված պետական տուրքը վճարելով (բազային տուրքի հիսնապատիկի չափով` 50.000 դրամ)։
Դրանից հետո կսահմանվի փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։ Երկրորդ և հաջորդ անգամ զրկվելու դեպքում վարորդական իրավունքի վկայականը կարող են ստանալ միայն որակավորման քննություններ հանձնելուց հետո:
❌ Վարորդական իրավունքից
զրկվելու ժամկետի ավարտից հետո քաղաքացուն խիստ սահմանափակ՝
6 տուգանային միավոր կտրվի։🔻 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին խոստացավ սեղմ ժամկետներում լուծել խնդիրը։
Վարորդական իրավունքի վերականգնում՝ 50 000 դրամով. ՆԳՆ-ն նախագիծ է ներկայացրել
Վարորդական իրավունքի զրկման ժամկետի ավարտից հետո խիստ սահմանափակ հնարավորություն կներդրվի՝ քաղաքացուն 6 տուգանային միավոր…
Թողնել պատասխան