Euronews-ը լայնածավալ հոդված է հրապարակել Հայաստանի դեմ խորհրդարանական ընտրությո…

Euronews-ը լայնածավալ հոդված է հրապարակել Հայաստանի դեմ խորհրդարանական ընտրություններից առաջ իրականացվող պրոկրեմլյան ապատեղեկատվական արշավի մասին։
Լրատվամիջոցը նշում է, որ հետազոտողները այն անվանում են վերջին տարիների ամենախոշոր նմանատիպ գործողություններից մեկը։
Հոդվածում նշվում է, որ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանը բախվել է լայնածավալ պրոկրեմլյան ապատեղեկատվական արշավի։
Հետազոտողների տվյալներով՝ մայիսի սկզբի դրությամբ հայտնաբերվել է 343 կեղծ տեսանյութ։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ վերջին տարիներին ավելի խոշոր միայն Մոլդովայի 2025 թվականի ընտրություններին միջամտության արշավն է եղել։
Ըստ հետազոտողների՝ գործողությունը սկսվել է մարտի սկզբին «Մատրոշկա» ցանցի շրջանակում, որը պրոկրեմլյան ապատեղեկատվական արշավ է և ակտիվորեն օգտագործում է արհեստական բանականության գործիքներ։
Կեղծ տեսանյութերի մի մասում տարածվում է այն թեզը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններում հաղթանակը կարող է հանգեցնել Հայաստանի և Ռուսաստանի միջև պատերազմի։
Bot-ցանցերն ուսումնասիրող Antibot4Navalny կոլեկտիվը հայտնել է, որ հայտնաբերել է Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ ավելի քան մեկ տասնյակ կեղծ տեսանյութեր։ Դրանցում կրկնվում է «գաղտնի գործարքի» մասին պնդումը, համաձայն որի՝ Ֆրանսիան աջակցում է Փաշինյանին ընտրություններում՝ նրա հաղթանակից հետո Հայաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու խոստման դիմաց։
Մայիսի 11-ին տարածված կեղծ տեսանյութերից մեկում պնդվել է, թե Փաշինյանի մամուլի քարտուղարը հաստատել է Հայաստանում ՆԱՏՕ-ի հրահանգիչների ներկայությունը, իսկ վարչապետը խորհրդարանական ընտրություններից հետո մտադիր է «հրահրել ռազմական հակամարտություն Ռուսաստանի հետ»։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով