Ի՞նչ են ասում ռուսները: Ասում են` ԵՄ եք ուզում գնալ, ողջ օրը Ռուսաստան եք հայհոյ…

Ի՞նչ են ասում ռուսները: Ասում են` ԵՄ եք ուզում գնալ, ողջ օրը Ռուսաստան եք հայհոյում, ասում եք, որ մենք ենք ձեր դժբախտությունների պատճառը, խնդիր չկա, տարեք ձեր ապրանքները, ձեր ծաղիկները Եվրոպայում վաճառեք, ռուսական շուկա մի բերեք, ավելին` դիմումն էլ գրեք, ԵԱՏՄ-ից էլ դուրս եկեք, դուք էլ պրծնեք, մենք էլ:
Հիմա հիստերիայի պատճառը ո՞րն է: Ցանկացած ադեկվատ խոսքի հեղինակի էլ պիտակավորում եք որպես «պրոռուսական» կամ «Պուտինի ագենտ» կամ նման մի այլ հիմարություն: Է պիտակավորեք, մեկ անգամ արդեն ձեզ էշի տեղ դրել են` ասելով, որ «մենակ մեր ջերմուկով թագավորի պես կապրենք»: Եթե երկրորդ, երրորդ անգամ էլ պետք է հավատաք նույն հեքիաթներին, հավատացեք:
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով