Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր հասցեին սպառնալիքներ հնչեցրած դիմակավորված անձանց ինքնությունները, ըստ օպերատիվ տվյալների, մոտավորապես պարզված են. նրանք 2024 թվականից Հայաստանում չեն գտնվում։
«Ես կարծում եմ, որ անձանց շրջանակը մենք պարզել ենք, մոտավոր։ Ըստ էության, այն անձինք, որոնք մենք կարծում ենք, որ այդ տեսանյութում են, 2024 թվականից Հայաստանում չեն։ Սա օպերատիվ տեղեկություն է, բայց ապացույց չունենք։ Մենք անուն-ազգանուններ ունենք, և նրանց հայտնաբերման ուղղությամբ ջանքեր են գործադրվել, հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ նրանք Հայաստանում չեն։ Նախկինում, մեծ հավանականությամբ, այլ գործերով մեր հետաքրքրություն տիրույթում են եղել։ Մասնավորապես, հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն։ Բայց սա ընդամենը օպերատիվ տեղեկություն է»,-ասել է վարչապետը։
Թողնել պատասխան