Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը Ուկրաինայում մինչև տարեվերջ, սակայն միայն…

🇷🇺🇺🇦 Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը Ուկրաինայում մինչև տարեվերջ, սակայն միայն այնպիսի պայմաններով, որոնք համարում է հաղթական, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները։
Այդպիսի պայմանների թվում են վերահսկողությունը Դոնբասի վրա և Եվրոպայի հետ լայն համաձայնագիր անվտանգության շուրջ, որը փաստացի կամրապնդի Մոսկվայի տարածքային ձեռքբերումները։
Աղբյուրների խոսքով՝ Կրեմլի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ կարծում են, որ հակամարտությունը հասել է փակուղու և ակնհայտ լուծում չունի։ Իսկ ՌԴ ներսում աճում է դժգոհությունը և հոգնածությունը պատերազմից։ Ուկրաինան և նրա դաշնակիցները միևնույն ժամանակ ավելի ու ավելի վստահ են, որ ռուսական ներխուժումը կորցնում է թափը։
Սակայն, ինչպես գրում է հրապարակումը, «Ուկրաինայի նոր վստահությունը մարտադաշտում բախվում է աճող ներքին խնդիրների հետ։ Պատերազմից հոգնած բնակչությունն ավելի ու ավելի քիչ է ցանկանում զորակոչվել, իսկ լայն մոբիլիզացիան մնում է չափազանց ոչ ժողովրդական»։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով