«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Ազատության հրապարակից մեկնարկել է «բոչկա գլորե…

🛢 «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Ազատության հրապարակից մեկնարկել է «բոչկա գլորելու» քաղաքական ակցիան. բոչկաների վրա փակցված են ընտրություններին մասնակից ուժերի լոգոները:
📣 Կուսակցությունից նշում են, որ քարոզարշավի ընթացքում մնացած բոլոր ուժերը «զբաղված են իրար վրա բոչկա գլորելով», և իրենք սրանով ցույց են տալիս, որ «Հայաստանում կա երեք միլիոն վարչապետ, և նրանք բոլորը նույնքան լավ են բոչկա գլորում, որքան գործող ու հավակնող վարչապետերը»:
🚧 «Բոչկաները գլորելու են» Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց — Հանրապետության Հրապարակ երթուղով. նրանց ուղեկցում են ոստիկանները:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով