Նիկոլ Փաշինյանն այս ամիսների ընթացքում իր առաջ լուրջ խնդիր էր դրել հասնել նրան, …

Նիկոլ Փաշինյանն այս ամիսների ընթացքում իր առաջ լուրջ խնդիր էր դրել հասնել նրան, որ Սամվել Կարապետյանը չկարողանա ձայն տանել իր հիմնական էլեկտորատից ու չկողմնորոշված շերտից: Այս ճանապարհին նա մի քանի տեխնոլոգիա կիրառեց , որոնց նպատակն այն էր, որ Կարապետյանը Փաշինյանի կողմից ընտրված թիրախային խմբերի մոտ նույնականացվի «նախկինների» հետ, որին «ուղարկել» են Ռուսաստանից:
Կարապետյանի «ուժեղ» քաղտեխնոլոգները Փաշինյանին լուրջ հակախաղ չկարողացան առաջարկել ու սա ցավալի, բայց փաստ է: Կարապետյանի թիմում, գուցե, այս ամենի հետ համաձայն չլինեն, բայց իրենց քաղտեխնոլոգների (ասում են` ինչ-որ հրեաներ են) մասով կա տպավորություն, որ Կարապետյանին ուղղակի խաբել են. այնտեղ լուրջ քաղտեխնոլոգի աշխատանք, կներեք, բայց այդպես էլ չերևաց:
Հրապարակվող սոցհարցումներին չեմ հավատում, բայց վստահ եմ, որ Կարապետյանն ուներ պոտենցիալ ցանկացած հրապարակվող թվից 2 անգամ բարձր թիվ ունենալ:
Իհարկե, հաջողություն եմ մաղթում ընտրություններում:
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով