Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են, որ պատերազմի սկսվելուց հետո «ղարաբ…

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են, որ պատերազմի սկսվելուց հետո «ղարաբաղյան էլիտան» ջիպերով փախել է Ղարաբաղից: Սրա հետ դժվար է չհամաձայնվելը, որովհետև սա բոլորիս աչքի առաջ է եղել, մենք այդ մարդկանց Երևանում տեսել ենք:
ԲԱՅՑ ո՞րն է ամենազավեշտալին այս պատմության մեջ: Այդ նույն «ղարաբաղյան էլիտան», այդ փախածներն այսօր այստեղ են տարբեր բարձր պաշտոնների նշանակված ու նշանակված հենց այս իշխանության կողմից, մեկը միլպետ է, մեկը ՊՆ-ում գեներալ է, մեկը մաքսայինում վարչության պետ է:
Մեկին գիտեմ, անբարոյականի վաստակը պատերազմի երրորդ օրը Երևանում կալյան էր քաշում, նկարել եմ, ուղարկել պաշտպանության նախարարին ու հիմա այդ անձնավորությունը փայլուն հարաբերություններ ունի ՔՊ-ականների հետ, վայելում է թալանը այստեղ ու շատ «չալաղաջ» գործի է:
Նիկոլ Փաշինյանը «ղարաբաղյան էլիտային» մտցրել է իր տակ ու հիմա հենց դրանք են շան պես ծառայում Նիկոլին: Ղարաբաղից թռած անբարոյականի ծնունդ գեներալները կաթողիկոսի դեմ միտինգներին էին մասնակցում: Անունները տա՞մ:
Բա սրա մասին պետք է խոսվի, հո սուս չենք մնալու: Խի այդպես չի՞, խի այս երկրում չենք ապրու՞մ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով