Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական նոր հարցման մասնակիցների մեծամա…

Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական նոր հարցման մասնակիցների մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ։ 
Հարցին, թե արդյոք Հայաստանը ճի՞շտ ուղղությամբ է ընթանում, թե՞ սխալ, հարցման մասնակիցների 61 տոկոսը պատասխանել է, որ երկիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ, 28 տոկոսը համարում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում, իսկ 11 տոկոսն ասել են, որ կամ չգիտեն կամ հրաժարվում են հարցին պատասխանելուց։ 
Ինստիտուտը ներկայացրել է նաև հարցման տվյալները՝ ըստ տարիքային խմբերի։
Այսպիսով՝ 18-35 տարեկան անձանց 54 տոկոսն ասել է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում, 33 տոկոսը՝ սխալ, 13 տոկոսը հրաժարվել է պատասխանելուց կամ չգիտի։
36-55 տարեկան անձանց 62 տոկոսը կարծիք է հայտնել, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում, 26 տոկոսը՝ սխալ, 12 տոկոսն էլ հրաժարվել է պատասխանելուց կամ չգիտի։
56+ տարիքային խմբի անձանց 67 տոկոսն է կարծում, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում, 24 տոկոսն այն կարծիքին է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, 9 տոկոսը չգիտի կամ հրաժարվել է պատասխանից։
Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցման մասնակիցներին նույն հարցը տվել է նաև Հայաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի կողմից առաջարկվող քաղաքականության համատեքստում։ 
Մասնակիցների 95 տոկոսը կարծիք է հայտնել, որ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընթանում է ճիշտ ուղղությամբ, 2 տոկոսը՝ սխալ, 3 տոկոսը չգիտի կամ հրաժարվել է հարցին պատասխանելուց։ 
Հարցման մասնակիցների միայն 9 տոկոսն է համարում, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքն ընթանում է ճիշտ ուղղությամբ, 83 տոկոսը պատասխանել է, որ կուսակցությունը սխալ ուղղությամբ է ընթանում, 8 տոկոսը չգիտի կամ հրաժարվել է հարցին պատասխանելուց։ 
«Հայաստան» դաշինքի վերաբերյալ դրական է արտահայտվել հարցման մասնակիցների 14 տոկոսը, 86 տոկոսն էլ կարծում է, որ դաշինքն ընթանում է սխալ ուղղությամբ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով