Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 23-ին արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ավան վարչական շրջան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանի գլխավորությամբ կուսակցության ներկայացուցիչները շրջել են Ավանում, թռուցիկներ են բաժանել, լուսանկարվել բնակիչների հետ և հորդորել անպայման մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
«Պետք է գնալ ընտրական տեղամասեր և տեր կանգնել խաղաղությանը՝ քվեարկելով 16 համարի օգտին։ Այդ քվեարկությունը չպետք է և չի կարող լինել պարտադրված կամ վճարված։ Քվերակում ենք, որովհետև պետք է տեր լինել պետությանը, խաղաղությանն ու Հայաստանի ապագային»,-նշել է Փաշինյանը։
Իր ելույթում Փաշինյանը նշել է, որ Հայաստանում այսօր բոլոր դեպքերում որոշողը ժողովուրդն է։ «Սա այսօրվա Հայաստանի և իմ ու մեր թիմի քաղաքական գործունեության առանցքն է։ Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ՝ առանց քննարկելու։ Եթե 700 հազար մարդ՝ ընտրողների 50+1 տոկոսը, ասել է՝ Նիկոլ մնա, Նիկոլը կմնա։ Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է։ Այդպես լինո՞ւմ է, որ ծառան ասի՝ չէ, չեմ գնալու»,- ասել է Փաշինյանը։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

Թողնել պատասխան