Միջազգային հանրապետական ինստիտուտի նոր հարցման մասնակիցների մեծ մասն ասել է, որ պատրաստվում է մասնակցել հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ կմասնակցեք հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, մասնակիցների 79 տոկոսը պատասխանել է, որ մեծ հավանականությամբ կմասնակցի քվեարկությանը, 13 տոկոսը պատասխանել է, որ ավելի շուտ կմասնակցի, 3 տոկոսը՝ ավելի շուտ չի մասնակցի, 5 տոկոսը՝ չի մասնակցի, 5 տոկոսը՝ չգիտի կամ հրաժարվել է պատասխանել։
Միջազգային հանրապետական ինստիտուտի նախորդ՝ 2026 թվականի փետրվարին անցկացված հարցման մասնակիցների 68 տոկոսն ասել էր, որ մեծ հավանականությամբ կմասնակցի քվեարկությանը, 16 տոկոսն ասել էր, որ ավելի շուտ կմասնակցի, 6 տոկոսը՝ ավելի շուտ չի մասնակցի, 9 տոկոսը՝ չի մասնակցի, 1 տոկոսն էլ չգիտի կամ հրաժարվել է հարցին պատասխանել։
Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրած տվյալների համաձայն՝ առաջիկա ընտրություններում քվեարկելու իրավուն ունի 2 միլիոն 489 հազար 31 մարդ։

Թողնել պատասխան