ԴԵռ ժամանակ կա կամ «մենք ձեզնից լավն ենք» թեզը չի հաղթի «ես ձեզնից մեկն եմ» թեզի…

ԴԵռ ժամանակ կա կամ «մենք ձեզնից լավն ենք» թեզը չի հաղթի «ես ձեզնից մեկն եմ» թեզին

IRI-ի վերջին հարցումներում ամենաուշագրավ թիվը, թերևս, հետևյալն է․ փետրվարից մինչև մայիս ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնողների թիվն աճել է որոշակի տոկոսով և գրեթե նույն չափով աճել են նաև իշխանության օգտին քվեարկելու պատրաստ քաղաքացիների թվերը ։ Այսինքն՝ ԱՅՍ ՊԱհԻՆ բարձր մասնակցությունը եթե լինելու է, ապա կոնսոլիդացված իշխանական ընտրազանգվածի լիդերությամբ:
Ընդդիմությունն էլ փորձում է ամեն բան անել իր ընտրազանգվածին կոնսոլիդացնելու և ընտրության տանելու համար, ինչը կենսական է: Բայց մեթոդաբանության արդյունավետությունը հարցեր է առաջացնում: «յախք էս ինչ կեղտոտ պադյեզդա» հոգեբանական- կոգնիտիվ դրսևորումներից պետք է հրաժարվել: Քննադատելով Փաշինյանի կուկուռուզը կամ պեռաշկին, անուղղակի քննադատում եք բազմաթիվ մարդկանց ու վանում ձեզնից , ձեր « մաքրակենցաղությունից», «մենք ձեզնից լավն ենք» թեզը չի հաղթի «ես ձեզնից մեկն եմ» արժանահավատ թեզին: կենտրոնանալով խոսույթի վրա վանում եք այդպես խոսողներին, մոլորվում եք, եթե մտածում եք վերջին օրերի պահվածքի պատճառով նրանից ընտրազանգված է կորել :
Ընդդիմադիր ընտրողին կոնսոլիդացնելու ժամանակ դեռ կա` եթե կա գիտակցում ինչ անել ու ինչպես: Եթե կա օրակարգ, Եթե կա իրականության գիտակցում ու ընդունում: Փոփոխությունը սկսվում է իրականությունը ընդունելուց: Մերժել մեզ համար ցանկալի իրողությունը հերքող որևէ բան` հարցում, կարծիք, տեսակետ օգտակար չէ, ավելին` կործանարար է:
Ի դեպ, սեփական ընտրողներին պետք է պատրաստել հաղթանակի, բայց նաև խոսել անցանկալի ելքի, ու դրանից հետո քայլերի մասին: Մանդատները վերցնելուց ու ինչ անելուց մինչև չվերցնել🙂 Արծրունական խոսույթի հետևանքները բոլորն են զգացել մաշկի վրա:
Հիասթափություն, կոտրվել, ապատիա: Ուստի ընտրության ժամանակ` ինչպես պատերազմում` չափը չանցնել ոչ ոգևորելուց, ոչ դժվար խոսակցությունից: Հունիս 7-ից հետո էլ կյանք կա: Պետք է գործել այդպես: Օրակարգ, բանաձև, ինքնազոհողություն:
Հ.Գ. Ես որևէ հարցման բացարձակ թվերը հալած յուղի տեղ չեմ ընդունում, բայց տողատակերը, տենդենցները կարդալու ունակ եմ: Ուստի հարցման արժանահավատության մասին քննարկումը իմաստ չունի:
Արփինե Հովհաննիսյան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով