Եթե ուզում եք իրոք հասկանաք թե սրանք ինչ են անում և նպատակը որն ա, փորձեմ հակիր…

Եթե ուզում եք իրոք հասկանաք թե սրանք ինչ են անում և նպատակը որն ա, փորձեմ հակիրճ և պարզ բառերով բացատրել:
Սրանք շատ լավ հասկացել են և իրենց ուղիղ տեքստով բացատրել են և ամենօրյա ռեժիմով հիշեցնում են, որ եթե շարունակեն Ռուսաստանին սադրել, Ռուսաստանը շուկան կփակի, գազի գինը կբարձրացնի և մեր գյուղացիները և արտադրողները շատ արագ կկանգնեն խնդիրների առաջ և շատերը պարզապես կսնանկանան, վարկերը չեն կարողանա փակեն, ստիպված կվաճառեն կամ կկորցնեն գույքը: Դա երևի ոչ բոլոր գյուղացիներն են դեռ հասկանում և ընդդիմությանը պետք է սա մանրամասն և համբերատար բացատրել գյուղերում քարոզչություն անելիս: Շատ ծանր հետևանքներ են սպասվում գյուղացուն և արտադրող/արտահանողներին:
Եվ գուշակե՞ք ով կհասնի օգնության: Ճիշտ է` նիկոլի ազգակից թուրքերը, որոնք «առատաձեռն» առաջարկություններ կանեն մեր գյուղացիներին գնել արդեն անպիտան դարձած իրենց հողերը այդ պահին շուկայականից բարձր գներով: Իհարկե սոված և սնանկացած գյուղացիները ստիպված են լինելու վաճառել իրենց հողերը և մի գուցե նույնիսկ տները: Զուգահեռ դրա հետ Հայաստանը կլցնեն էժան թուրքական մրգերով և բանջարեղենով, որոնց գների հետ որևէ հայկական արտադրանք չի կարողանալու մրցի: Նույնը տեղի կունենա այլ ոլորտներում` տեքստիլ, շինանյութ, հագուստի արտադրություն և այլն: Շինարարության մեջ նույնպես թուրքերը մեզանից անգամներով ուժեղ են: Եվ այսպես համարյա բոլոր ոլորտներում: Կարողա մի քանի հատ IT սթարտապ մնա հայկական:
Եվ մեկ էլ մի օր դուք կզարթնեք և կհասկանաք, որ այլևս աշխատում եք թուրք գործատուի համար:
Իսկ հետո կսկսվի ամենահուզիչը` թուրք գործատուն կսկսի ձեզ փոխարինել ավելի էժան թուրք, ադրբեջանցի կամ քուրդ աշխատակիցներով: Հնդիկներն էլ մաքրություն կանեն և առաքիչ կաշխատեն իրանց համար:
Իսկ հետո դուք էլի կզարթնեք և կհասկանաք, որ այլևս ոչ գույք ունեք, ոչ աշխատանք: Ինչ ե՞ք անելու: Կգնա՞ք խոպան Ռուսաստան: Գրին քարտ լոտո՞ եք խաղալու: Արդեն չի ստացվելու:
Սթափվեք և հունիսի 7-ին ճիշտ ընտրություն կատարեք, որ այս վիճակում չհայտնվեք:
Արեն Ապիկյան
@armgeopolitic
Photo

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով