Հայաստանի կառավարությունն առաջիկայում սկսելու է Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա (Թուրքիա)…

Հայաստանի կառավարությունն առաջիկայում սկսելու է Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա (Թուրքիա) և Երասխի հանգույցի երկաթուղու նորոգումը:
Այս մասին Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայրում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Թուրքիայի կողմից արդեն սկսվել է և երկաթուղին բացվելու է, մենք նաև Երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու: Հայաստանի կառավարությունն իր վրա է վերցնելու, չնայած կոնսեցիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու, երկաթուղին նորոգելու ենք, վերականգնելու ենք և երկաթուղին բացվելու է»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը Վրաստանին և Թուրքիային շնորհակալություն հայտնեց Ախալքալաք–Կարս երկաթուղին՝ Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար բացելու կապակցությամբ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով