Թանկարժեք ժամացույցներ, որսորդական հրացան և կես միլիոն դոլար մրցանակ. ինչ են հայ…

Թանկարժեք ժամացույցներ, որսորդական հրացան և կես միլիոն դոլար մրցանակ. ինչ են հայտարարագրել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով պատգամավորի 281 թեկնածու է առաջադրվել։ Մենք ուսումնասիրել ենք՝ թեկնածուները որքան եկամուտ են ունեցել նախորդ 12 ամսվա ընթացքում, որքան գումար են ունեցել հայտարարագիրը ներկայացնելու պահին և ինչ անշարժ գույք ունեն։
📌 ՔՊ կուսակցության ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներից միայն 10-ը չեն աշխատում։ Նրանցից շատերը աշխատում են Կառավարությունում, Ազգային ժողովում, պետական այլ կառույցներում և համայնքապետարաններում:
🔻ՔՊ կուսակցության ցուցակում ամենամեծ եկամուտը ունեցել է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը՝ 1,949,251,440 դրամ։
🔻Եկամտի չափով երկրորդ տեղում Գևորգ Սաղոյանն է։ Նա հայտարարագրման օրվա դրությամբ ունեցել է 288 մլն դրամ, 202 հազար դոլար և 44 հազար եվրո։
🔻Եկամտի չափով երրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Նա նախորդ 12 ամսում 31.8 մլն դրամ աշխատավարձ ու պարգևավճար է ստացել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Փաշինյանը 500.000 դրամ ռոյալթի է ստացել։ Կես միլիոն դոլար էլ վարչապետը ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնաժողովից։
💰 Նիկոլ Փաշինյանն իր բանկային հաշիվներին, հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ, ունեցել է 4 մլն դրամ, իսկ կանխիկ գումարը կազմել է 700.000 դրամ և 800 դոլար։
🔗 Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Թանկարժեք ժամացույցներ, որսորդական հրացան և կես միլիոն դոլար մրցանակ. ինչ են հայտարարագրել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները

«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավորի 281 թեկնածու է առաջադրվել։ Մենք ուսումնասիրել ենք՝ թեկնածուները որքան եկամուտ են…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով