Վարչապետի հետ բանավեճից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլ…

❗️Վարչապետի հետ բանավեճից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
🗣 «Անազատության մեջ գտնվելով՝ Օսիպյանը շարունակում է իր պայքարը և հայտնել է, որ հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի»,– ասել է Հովհաննիսյանը։
📌 Անդրադառնալով պահման պայմաններին՝ Հովհաննիսյանը նշել է, որ բանտախուցը խոնավ է, իսկ արևի լույս չկա։ Մինչդեռ, նրա խոսքով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մյուս խցիկներում պայմաններն զգալի ավելի լավ են։
📣 «Խոսքս ուղղում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և արդարադատության նախարարին։ […] Միջոցներ ձեռնարկեք, որպեսզի հացադուլ հայտարարած անձինք գոնե գտնվեն մնացած խցերի պայմաններին հավասար պայմաններում»,- նշել է պաշտպանը։
‼️ Հացադուլ հայտարարած Արթուր Օսիպյանը այս պահին հացադուլավորների համար նախատեսված խցում չէ։ 🗣 Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՔԿԾ լրատվության և հասարակայնության վարչության պետ Նոնա Նավիկյանը՝ տեղեկացնելով, որ Օսիպյանը ՔԿՀ տեղափոխվելուց…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով