Հայաստանը աստիճանաբար թմրանյութապատվում է: Գրեթե ամեն օր քայլելիս պատահում ես խ…

🔥 Հայաստանը աստիճանաբար թմրանյութապատվում է: Գրեթե ամեն օր քայլելիս պատահում ես խմբերի՝ տարբեր տարիքի, այդ թվում անչափահասների, որոնք այս ու այն թփի, քարի տակ, այս ու այն «լքված» շինության մեջ ինչ որ բան են փնտրում:
Կարծում եմ ավելորդ է ասել, թե ինչ: Այլեւս ավելորդ է, որովհետեւ այդ երեւույթը արդեն ունի այնպիսի տարածում, որ առնվազն այդ տեսքով հայտնի է գրեթե բոլորին:
Ինչու՞ է թմրանյութապատվում: Որովհետեւ երեւույթի դեմ չկա համակարգային պայքար: Որովհետեւ պայքարի կոչված կառույցները ներկայումս իրենց հիմնական գործը համարում են արտաքին զանազան դոնորների հետ հարաբերությունների ինֆորմացիոն մատուցումը, որպեսզի օրինակ հայտարարեն, թե Եվրոպայի հետ ազատ վիզային ռեժիմը որակապես կփոխի հայաստանցիների կենսակերպը:
Իսկ այդ ընթացքում, հայաստանցիների կենսակերպը մեղմ ասած անորակաբար եւ անառակաբար փոխում է թմրանյութապատումը, քայքայելով արդեն անչափահասների «կենսակերպը»: Որովհետեւ, եթե նրանք ներգրավվում են նույնիսկ ոչ թե օգտագործման, այլ տարածման պրոցես, դա արդեն իսկ կենսակերպի քայքայման մեկնարկն է:
Իսկ դոնորներին բնականաբար բացարձակ չի հետաքրքրում Հայաստանի թմրանյութապատումը, որովհետեւ նրանց առանցքային ու թերեւս իակ հոգսը իիրենց աշխարհաքաղաքական շահերի ծիրում գործող իշխանություն տեսնելն է: Ավելին, չեմ ուզում իհարկե թվա կոնսպիրոլոգիա, բայց նույնիսկ խիստ կասկածում եմ, թե նույն դոնորներից շատերի ծշահերի ծիրում չէ նաեւ Հայաստանի այս թմրանյութապատումը:
Այս խնդիրը պետք է դառնա համահասարակական, համերկրային:Սրա դեմ պետք է մղվի թե ինստւտուցիոնալ-գերատեսչական համակարգային պայքար՝ քաղաքական հստակ որոշումով, թե հասարակական պայքար, հնարավոր բոլոր երանգներով:
Որովհետեւ սա լոկ ինքնին խնդիր չէ, այլ նաեւ բազմաթիվ այլ սոցիալհոգեբանական խնդիրների տեսքով ահռելի մետաստազներով հղի հանրային ու պետական քաղցկեղ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով