«Ուժեղնե՞ր», բա վերջը Սամվել Կարապետյանի հայտարարության ճակատագրական մասը ո՞րն է…

«Ուժեղնե՞ր», բա վերջը Սամվել Կարապետյանի հայտարարության ճակատագրական մասը ո՞րն էր

Էն, որ հաջորդ կառավարության նիստին իբր ինչ-որ 300 հազար ադրբեջանցիների ենթադրյալ մուտքը կանխող օրինագիծ եք ընդունելու, էդ մասին հայտարարելը դուք համարում եք ճակատագրական հայտարարությու՞ն: Բա դրա ի՞նչն է ճակատագրական: Կամ դեռ ընտրությունները չեղած` արդեն որոշել եք, որ հաջորդ կառավարության նիստը Սամվել Կարապետյանն է վարելու, «արդարադատության նախարար» Արամ Վարդևանյանն էլ լուրջ դեմքով զեկուցում է հաջորդ կառավարության նիստի առաջին նախագիծը, դուք դա լու՞րջ եք համարում: Ու հերիք չէ` Արամը լուրջ դեմքով «զեկուցում է», մյուսներն էլ էլ ավելի լուրջ դեմքով լսում են էդ «զեկույցը»: Չէ՞, պարոն Ղազինյան:
Կամ լավ, էդ ո՞նց եք որոշել, որ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու և հունիսի 7-ից հետո հաջորդ կառավարության նիստը հենց ինքն է վարելու, եթե պարոն Կարապետյանը թեկնածու չէ, ցուցակում չկա, Սահմանադրությունն էլ դեռ չեք փոխել: Թե՞ փոխել եք` տեղյակ չենք: Էլ չեմ ասում, որ ընտրությունները դեռ չեղած` արդեն ձեր ուզած մարդուն վարչապետ եք կարգել: Բա որ ընտրությունների արդյունքները մի դույզն-ինչ այդքան էլ ձեր պատկերացրածով չլինեն, էդ ժամանակ ի՞նչ եք անելու, ո՞նց եք կարողանալու հաջորդ նիստը դուք վարեք ու 300.000 ադրբեջանցիների ենթադրյալ մուտքն էլ մի որոշմամբ կանխեք: Հը՞, պարոն Վարդևանյան, որպես իրավաբան` Դուք դա ո՞նց եք էդ նուրբ պահը պատկերացնում:
Լավ, ձեզ ո՞վ է էսպիսի բաներ հուշում, ի՞նչն է ձեզ դրդում էսպիսի տեսանյութեր նկարել ու տարածել: Կարո՞ղ է իսկապես ՔՊ-ից ներմուծված փիառշիկ ունեք, որը տակից ձեր դեմ է աշխատում:
Ես արդեն չգիտեմ` ոնց ասեմ, որ սխալ է, չի´ կարելի էսպիսի բաներ անել, դա ոչ մի օգուտ չի տալիս ձեզ` վնասելուց բացի: Բայց դուք, ոնց հասկանում եմ, կողքի կարծիքներ լսել չեք սիրում, քանզի ձեր թիմի գուրուները «ամեն ինչ շատ լավ գիտեն»:
Վերջը բարի: Այսքանը:
Սամվել Կարապետյանի ճակատագրական հայտարարությունը

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով