Սևան-Ծափաթաղ ճանապարհին օրեր առաջ մահացած հայտնաբերված հղի կնոջ ամուսինը կալանա…

‼️ Սևան-Ծափաթաղ ճանապարհին օրեր առաջ մահացած հայտնաբերված հղի կնոջ ամուսինը կալանավորվել է:
⚖️ Քրեական վարույթ է հարուցվել երկու հոդվածով՝
🔻 Քր. օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (ինքնասպանության հասցնելը՝ հղի կնոջ նկատմամբ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից),
🔻 344-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը):
📌 Ավելի վաղ իրավապահները պարզել էին, որ Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կնոջ՝ 22-ամյա Մարիաննա Բ․-ի հետ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դեպի Սևան ընթանալիս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում կինը դուրս է նետվել մեքենայից և մահացել:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով