Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորաբակ սահմանամերձ գյուղը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից։ Այդ մասին են վկայում 2011-2013 թվականներին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից այստեղ իրականացված հնագիտական պեղումները Գերմանիայի Հալեի ու Թյուբինգենի համալսարանների հետ համագործակցությամբ:
Գիտական արշավախմբի ղեկավար, հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանի վկայությամբ՝ պեղումներ են իրականացվել Նորաբակ գյուղին կից գտնվող ամրոց-բնակավայրի «Նորաբակ 1» հնավայրում: Բնակավայրը տեղակայված է Սոթքի ոսկու հանքեր տանող ճանապարհին: Պեղումների արդյունքում գտնված նյութերը պարզել են, որ հուշարձանի տարածքը բնակեցված է եղել դեռևս վաղ բրոնզի դարաշրջանում (Ք.ա. 35-25 -րդ դարերում, իսկ պաշտպանական համակարգը գործել է վաղ և միջին երկաթի դարաշրջանում (Ք.ա. 12-7-րդ դարերում):
Պատմական այլ աղբյուրները տեղեկացնում են, որ Նորաբակը Քրիստոսից առաջ յոթերորդ դարից ընդգրկված է եղել Մեծ Հայքի թագավորության մեջ, Սյունյաց նահանգի Սոդաց գավառի կազմում։ 13-րդ դարից տարածքն անցել է Դոփյան իշխանական տան տիրապետության ներքո։ Հետո տարածքը մտել է Սեֆյան Իրանի, այնուհետ՝ Ռուսաստանի կազմ։ 1918 թվականի մայիսից գտնվում է Հայաստանի Հանրապետության կազմում։
Այս գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհներից մեկի հանգույցում, ուստի և շատ հաճախ է ենթարկվել նվաճողների ասպատակություններին, դարձել ռազմական բախումների վայր։ Ու դժվար չէ պատկերացնել, թե ինչ սարսափներ ու կորուստներ է կրել հայ բնակչությունը այդ արշավանքների արդյունքում։ Այս գյուղը նաև հսկող դիրք ունի իրենից դեպի հյուսիս տարածվող Մասրիկի լայնածավալ հարթավայրի վրա։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Թողնել պատասխան