Հունիսի 12-14-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառում…

Հունիսի 12-14-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը
Ինչպես «Արմենպրես»-ի ն տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ տարբեր հնագիտական վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում և մշակութային այլ վայրերում։ 
Միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Հայաստանի պատմության թանգարանը, Լոռի-Փամբակի, Դիլիջանի, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանները, Երևանի պատմության թանգարանը։ Միջոցառումները նախատեսված են բոլոր տարիքային խմբերի և հնագիտությամբ հետաքրքրվողների համար։
«Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը Հայաստանը մասնակցում է 4-րդ տարին։
Միջոցառման ընթացքում հանրությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ հնագիտության ոլորտին՝ այցելել պեղավայրեր, հնագիտական հետազոտական ​​կենտրոններ: Կազմակերպվում են հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ, տեղի են ունենում մի շարք կրթական և ճանաչողական միջոցառումներ (պեղումներ, ցուցադրություններ, դասընթացներ, քայլարշավներ և այլն)։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով