Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վր…

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առիթով։
Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է, որն արդեն կրում է գործնական և ինստիտուցիոնալացված ռազմավարական գործընկերության բնույթ:
Առանձնահատուկ գոհունակությամբ եմ ընդգծում Ձեր գլխավորած պատվիրակության մասնակցությունը Երևանում անցկացված՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Մենք բարձր ենք գնահատում նաև տարածաշրջանային փոխգործակցությանն ուղղված Վրաստանի կառավարության և անձամբ Ձեր ջանքերը։
Կրկին շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն, իսկ Ձեր երկրին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով