‼️ Սփյուռքում և ՀՀ-ում գործող մի շարք հայկական կառույցներ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների խնդրով դիմել են միջազգային հանրությանը՝ կոչ անելով վճռական դիրքորոշում որդեգրել Ալիևի ռեժիմի դեմ՝ պաշտպանելու օրենքի գերակայությունը, արդարությունը և մարդկային արժանապատվությունը քանի դեռ շատ ուշ չէ:
✉️ Նամակում, մասնավորապես, ասվում է.
🔸 Խնդրում ենք Ադրբեջանից պահանջել՝ Արդարություն Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների համար:
🔸 Անհապաղ և մանրակրկիտ հետաքննություն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ վատ վերաբերմունքի և նրա նկատմամբ մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ։
🔸 Ապահովել թափանցիկություն և հաշվետվողականություն դատական վարույթներում՝ թույլ տալով անկախ միջազգային դիտորդներին և օրինական ներկայացուցիչներին մասնակցել նիստերին։
🔸 Ադրբեջանին ստիպել կատարել իր միջազգային պարտավորությունները և դադարեցնել հայերի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումները։
📍 Ի թիվս այլ կառույցների՝ նամակը ստորագրել են «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը», «Օրրանը», «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, Հ.Հովնանյան ընտանիքի հիմնադրամը, «Աֆեյան», «Ազնավուր» և «Թուֆենկյան» հիմնադրամները։

Leave a Reply