Հայաստանը ներկայում սպառազինություն է ձեռք բերում 6-7 երկրից։«Արմենպրես»-ի հաղոր…

Հայաստանը ներկայում սպառազինություն է ձեռք բերում 6-7 երկրից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն անդրադարձել է մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված զորահանդեսին՝ նշելով, որ այնտեղ ներկայացվելու են ժամանակակից օտարերկրյա արտադրության զինատեսակներ։
«Զորահանդեսին ներկայացնելու ենք ժամանակակից օտարերկրյա արտադրության զենքեր։ Շատ կարևոր է, որ զենքի ձեռքբերման աղբյուրները դիվերսիֆիկացրել ենք»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում ոչ թե երկու-երեք, այլ 6-7 երկրից։
«Մենք երկու-երեք երկրից չէ, որ զենք ենք ձեռք բերում։ Մենք 6-7 երկրից զենք ենք ձեռք բերում։ Սա կարևոր է, որ մենք ունենանք ընտրություն»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը հայտարարել է, որ զորահանդեսին ներկայացվելու է նաև Հայաստանում արտադրված ժամանակակից սպառազինություն։
«Ամենակարևորը՝ նաև ժամանակակից սպառազինություն է լինելու որոշակի չափի, որն արտադրված է Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով