Այն երկրները, որոնք չունեն օգտակար հանածոներ կամ դրանք ձեռք բերելու, վերամշակելո…

Այն երկրները, որոնք չունեն օգտակար հանածոներ կամ դրանք ձեռք բերելու, վերամշակելու հնարավորություն, 21-րդ դարում հետ կմնան տեխնոլոգիական նորարարությունների կենտրոնում լինելուց:
Այս մասին Երևանում հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մարկո Ռուբիոն, անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ շրջանակային հուշագրի կարևորությանը:

«Ամբողջ աշխարհում ամեն օր տեսնում ենք, որ ամենակարևոր օգտակար հանածոները, որոնց մասին ընդամենը 20 տարի առաջ ոչ ոք չէր խոսում, այսօր անհրաժեշտ են բոլոր նոր տեխնոլոգիաների, բոլոր նորարարությունների համար, որոնք այսօր գոյություն ունեն: 21-րդ դարում անհրաժեշտ կլինի ոչ միայն ունենալ այդ օգտակար հանածոները, այլև ունենալ դրանք օգտակար ապրանքների վերամշակելու ունակություն, ինչը կարևոր նշանակություն ունի ապագա բարգավաճման համար: Եվ այն երկրները, որոնք ունակ են դրան, կկարողանան ձեռք բերել տնտեսական անկախություն և 21-րդ դարում կհայտնվեն նորարարության կենտրոնում: Իսկ նրանք, որոնք հետ են մնում, կտուժեն դրա պատճառով: Մենք կկարողանանք միասին աշխատել, որպեսզի մեր երկու երկրներին, մեր երկու տնտեսություններին ապահովենք այդ կարևոր օգտակար հանածոների հասանելիությունն այնպես, որ դա ոչ միայն ֆինանսապես շահավետ լինի մեր երկրների համար, այլև նպաստի նորարարության այն ցիկլին, որն այդքան կարևոր նշանակություն կունենա 21-րդ դարի համար»,- նշել է  Ռուբիոն:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով