ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է այսօր ստորագրված փաստաթղթերի տեքստերը: Ըստ ԹՐԻՓՓ-ի վերաբե…

📄 ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է այսօր ստորագրված փաստաթղթերի տեքստերը:
📌 Ըստ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրի՝ կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։ Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել և տրամադրել համապատասխան ենթակառուցվածքներ։
📌 Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության համաձայն՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ամրապնդել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցությունը։ Կողմերը մտադիր են ուսումնասիրել համագործակցության ընդլայնման հնարավորությունը՝ Հայաստանի փոխգործակցելիությունը զարգացնելու ու պաշտպանական կարողությունները ամրապնդելու ուղղությամբ։
📌 Ըստ կարևորագույն հանքանյութերի արդյունահանման վերաբերյալ հուշագրի՝ մասնակիցները մտադիր են ուսումնասիրել համագործակցության խորացման ուղիները, որպեսզի արագացնեն առաջադեմ տեխնոլոգիաների արտադրության համար անհրաժեշտ կարևորագույն հանքանյութերի ապահով մատակարարումը իրենց համապատասխան արդյունաբերական բազաների համար։
🇦🇲🇺🇸 Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն նախաստորագրեցին «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը»: ✍️ Ստորագրվեցին նաև «ՀՀ և ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով