Ինչ են խոստանում քաղաքական ուժերը արցախցիներինԱրցախի հարցն ու արցախահայության ապ…

Ինչ են խոստանում քաղաքական ուժերը արցախցիներին
Արցախի հարցն ու արցախահայության ապագան հայկական քաղաքական դիսկուրսի կենտրոնական հարցերից են: Դա են ցույց տալիս 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը։ Թեև կուսակցությունների մեծ մասն այս կամ այն կերպ անդրադառնում է այս թեմային, որեւէ մեկը հստակ ճանապարհային քարտեզ չի ներկայացնում, հատկապես, երբ Արցախի հարցը դիտարկվում է ավելի լայն համատեքստում, քան պարզապես ՀՀ-ում արցախցիների սոցիալական խնդիրների լուծում:
🔻Այն քաղաքական ուժերը, որոնք բարձրաձայնում են արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքը, մեծամասամբ բավարարվում են ընդհանուր ձևակերպումներով՝ առանց հստակեցնելու, թե ինչպես են պատրաստվում իրացնել կամ պաշտպանել այդ իրավունքը:
📌 Ընդհանուր առմամբ, Արցախին առնչվող դրույթները կարելի է պայմանականորեն բաժանել երկու ուղղության՝ ՀՀ-ում արցախահայության ինտեգրում (ներքին քաղաքականության հարց) և վերադարձ հայրենիք (միջազգային բանակցությունների օբյեկտ): Միաժամանակ, նախընտրական պայքարին մասնակցում են ուժեր, որոնք «փակել են Արցախի էջը», հետեւաբար իրենց ծրագրերում չեն անդրադառնում ո՛չ Արցախի խնդրին, ո՛չ էլ արցախցիների սոցիալական հարցերին։
🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Ինչ են խոստանում քաղաքական ուժերը արցախցիներին

Այն քաղաքական ուժերը, որոնք բարձրաձայնում են արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքը, մեծամասամբ բավարարվում են ընդհանուր…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով