Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն խիզախ ճանապարհ է համարում Հարավայի Կովկասում խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը, որին աջակցում է նաև Միացյալ Նահանգները:
Այս մասին Ռուբիոն
հայտարարեց Հայաստան կատարած այցի ընթացքում:
«Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, որպեսզի շարունակեմ առաջ տանել նախագահ Թրամփի և վարչապետի (խմբ․ նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին) ապագայի տեսլականը: Սա խիզախ ճանապարհ է, խիզախ ճանապարհ դեպի խաղաղություն Հարավային Կովկասում, որը հաստատվել է անցյալ տարվա օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում։ Ինձ համար պատիվ էր այսօր այստեղ միանալ արտաքին գործերի նախարարին (խմբ. նկատի ունի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին)՝ ստորագրելու այս երկկողմ համաձայնագիրը՝ Միջազգային խաղաղություն և բարգավաճում տանող երթուղու կամ, ինչպես նրան անվանում են՝ TRIPP-ի մասին: Այս համաձայնագիրը նշանավորում է այս պատմական ուղին Հայաստանում կյանքի կոչելու և, անկեղծ ասած, ողջ տարածաշրջանում խաղաղությունն առաջ մղելու և բարեկեցությունը բարձրացնելու մեր այսօրվա ամենամեծ քայլը»,- նշեց Ռուբիոն:
Այստեղ եմ առաջ տանելու Թրամփի և Փաշինյանի տեսլականը. Ռուբիո
ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/
Թողնել պատասխան