Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Սամվել Կարապետյանը պետք է դատվի 300 000 ադրբե…

🔻 Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Սամվել Կարապետյանը պետք է դատվի 300 000 ադրբեջանցիների վերադարձի թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար՝ այն անվանելով «լրտեսական գործունեություն»։
🗣 «Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման և դպրոցներից ու մանկապարտեզներից ու զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես՝ 300 000 ադրբեջանցիների վերադարձի՝ գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար։ Չի ստացվի պարզապես այդ լրտեսական գործունեությունը»,- ասել է Փաշինյանը ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում։
🔻 Նա նշել է, որ Կարապետյանը տասնամյակներով չի կարողանալու դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից, և նա պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում «որպես լրտես, որպես հոսանքի գող և որպես փող լվացող»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով