Արմենիա Վայնը հյուրընկալեց Concours Mondial de Bruxelles-ի 450 հյուրերիՕրերս Հայ…

🍷Արմենիա Վայնը հյուրընկալեց Concours Mondial de Bruxelles-ի 450 հյուրերի
Օրերս Հայաստանում անցկացվեց 33րդ Concours Mondial de Bruxelles միջազգային մրցույթը, որն ամբողջ աշխարհում ալկոհոլային խմիչքների և գինու ամենահեղինակավոր հարթակն է։ Այն դարձավ հայկական գինեգործության պատմության ամենահիշարժան և շրջադարձային իրադարձություններից մեկը՝ Հայաստան բերելով գինու համաշխարհային շուկայի ամենահայտնի և ազդեցիկ դեմքերին։
🔻Ամենամասշտաբային գինու մրցույթներից մեկն առաջին անգամ հյուրընկալվեց գինեգործության հնագույն բնօրրաններից մեկում, և հազարամյակների պատմություն ունեցող հայկական գինեգործությունը կրկին հայտնվեց համաշխարհային ուշադրության կենտրոնում՝ ապացուցելով, որ Հայաստանը ոչ միայն ունի հարուստ գինեգործական ժառանգություն, այլ նաև այսօր վստահորեն ձևավորում է իր տեղը համաշխարհային գինու քարտեզի վրա։
Վճարովի բովանդակություն

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով