ՀՀ կառավարության որոշմամբ՝ պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Գագիկ Ծառուկ…

🗣 ՀՀ կառավարության որոշմամբ՝ պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Գագիկ Ծառուկյանի ընտանիքին առնչվող որոշ գույքեր․
🏘 Մասնավորապես, կամրացվեն Ծաղկաձորի Տանձաղբյուրի փողոցի և Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի անշարժ գույքերը։ Բացի այդ, ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ- 2000 հատ բաժնետոմսերի նկատմամբ, ինչպես նաև ՀՀ-ին է փոխանցվել 2021 թ. «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը։
👮🏼‍♂️Նշվում է նաև, որ Առինջ գյուղի վերոնշյալ շենք-շինությունների նկատմամբ կիրականացվի պահառություն։
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանից եւ նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից (Գագիկ Ծառուկյանի դուստերից եւ վերջինիս ամուսնուց – խմբ. ) բռնագանձված առանձնատան, հողամասի և բաժնետոմսերի նկատմամբ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով