ԱՄՆ առաջնորդը Truth Social-ում հրապարակված իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանին անվանել է «հիանալի ընկեր և առաջնորդ, որն իր երկիրը ուժեղ, հարուստ և շատ անվտանգ է դարձնում»։
«Նիկոլն ամբողջությամբ կիսում է խաղաղության, Հայաստանի ու ողջ Հարավային Կովկասի բարգավաճման իմ տեսլականը»
,- գրել է ԱՄՆ նախագահը։
Դոնալդ Թրամփը հավելել է, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելել էր Հայաստան՝ «երկու երկրների համար բավականին կարևոր մի քանի գործարքների համար»։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ու Հայաստանը շուտով ձեռնամուխ կլինեն ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրագործմանը, որը, ըստ նրա, կվերափոխի Հարավայի Կովկասն ու ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն կտա տարածաշրջանի ռեսուրսներին՝ Կենտրոնական Ասիայից մինչև ԱՄՆ։
«Այս կապակցությամբ ես լիովին և անվերապահորեն աջակցում եմ Նիկոլի վերընտրությանը 2026 թվականի հունիսի 7-ին»
,- հայտարարել է ԱՄՆ նախագահ
🔻 Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ «ԱՄՆ-ն, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք էլ ավելի մեծ բարձունքների, քան երբևէ»։
«Դարձնենք Հայաստանը նորից հզոր»,- եզրափակել է Թրամփը։
🗣Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել «բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար»։
Թողնել պատասխան