ՀայտարարությունԱյսօր լրանում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադրման 3-…

Հայտարարություն
Այսօր լրանում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադրման 3-ամյակը: Շարժումը հիմնադրվել է 2023թ․ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման օրը: Հետագայում ստեղծվեց «Մայր Հայաստան» կուսակցությունը:
2023 թվականը Հայաստանի պատմության ամենածանր էջերից մեկն էր, և պատահական չէր, որ հենց այդ ժամանակ Անդրանիկ Թևանյանի և իր համախոհների նախաձեռնությամբ հիմնադրվեց «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը, նպատակը՝ ձերբազատվել վերջին տարիների մեր երկրի դժբախտությունների ու պարտությունների պատասխանատու օրվա իշխանությունից, իսկ հեռակա նպատակն է կառուցել ուժեղ, ժողովրդավար, օրինակելի երկիր:
Կարճ ժամանակում Շարժման ձեռքբերումները կարելի է երկար թվարկել, բայց մեր երկրի համար այս վճռական փուլում կա ընդհանրական, վերկուսակցական մարտահրավեր՝ հունիսի 7-ին հասնել իշխանափոխության:
Կարևորելով ընդդիմության դաշտում միասնականության գաղափարն ու համատեղ ջանքերով այս իշխանություններին հեռացնելու նպատակը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին «Մայր Հայաստանը» մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համատեղ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն այս իշխանությունների թիվ մեկ գաղափարական ընդդիմախոսներից է, և նաև հենց դա է պատճառը, որ մերօրյա Հայաստանի փոքրիկ բռնապետը նրա հանդեպ ապօրինի մեղադրանք է առաջադրել:
Հայաստանի փրկության կարևոր նախապայմանն իշխանափոխությունն է, և հունիսի 7-ը կարող է դառնալ մեր նորօրյա Սարդարապատը, որով կկանխվի ՀՀ անկախության վերահաս կորուստը և խորհրդարանական ընտրություններով կարձանագրվի ժողովրդի հաղթանակը։ Իշխանության հեռացումը չի վերացնելու ՀՀ-ի առջև կանգնած բազմաթիվ մարտահրավերները, բայց դա անհրաժեշտ պայման է, որպեսզի բոլորս, հանրային համերաշխության մթնոլորտում, կարողանանք դիմագրավել գործող իշխանության բերած արհավիրքներին:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։
Ազատություն Անդրանիկ Թևանյանին։
Միացի՛ր, որ փոխենք։
«Մայր Հայաստան»
28․05․2026թ․

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

Հայտարարություն
Այսօր լրանում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադրման 3-ամյակը: Շարժումը հիմնադրվել է 2023թ․ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման օրը:…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով