Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով, Հանրապետության օրվա առթիվ գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել զինված ուժերի մի խումբ սպաների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Նրա տեղեկատվությամբ՝ գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել մասնավորապես՝
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Նրա տեղեկատվությամբ՝ գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել մասնավորապես՝
— ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին,
— 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյանին,
— 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանին,
— ինչպես նաև բժշկական ծառայության գեներալ-մայորի զինվորական կոչում՝ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանին։
ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Թողնել պատասխան