Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 28-ի արտահերթ նիստում սահմանե…

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 28-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների մասնակից 18 կուսակցությունների և դաշինքների քվեաթերթիկների նմուշները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
Կուսակցությունների/դաշինքների լիազոր ներկայացուցիչներն, ըստ ցանկության,  ստորագրել են նմուշների վրա։
Մայիսի 30-ից սկսվելու է քվեաթերթիկների տպագրությունը, տպագրությանը հետևել ցանկացող քաղաքական ուժերի, ԶԼՄ-ների, դիտորդների ներկայացուցիչները պետք է նախապես դիմեն ԿԸՀ։
Հանձնաժողովը սահմանել է նաև ԱԺ հերթական ընտրություններին քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը։
— Երևան-Կենտրոն ՔԿՀ (9/61 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 17։00:
— Նուբարաշեն ՔԿՀ (10/56 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 11։00:
— Վարդաշեն ՔԿՀ (10/57 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 14։00:
— Արմավիր ՔԿՀ (14/65 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 11։00:
— Վանաձոր ՔԿՀ (23/64 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 14։00:
— Սևան ՔԿՀ (26/41 տեղամաս), քվեարկության սկիզբ՝ 11։00:
— Աբովյան ՔԿՀ  (29/51 տեղամաս), քվեարկության սկիզբ՝ 15։00:
— Արթիկ ՔԿՀ (33/55 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 12։00: Գորիս ՔԿՀ (34/75 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 15։00:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով