Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Վրաստանի Բաթում քա…

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:
Չորրորդ խաղափուլում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը հաղթանակ տարավ մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող հույն միջազգային վարպետ Ստավրուլա Ցոլակիդուի նկատմամբ և այժմ ունի 3 միավոր:
Հայ շախմատիստուհիներից 3 միավոր ունի նաև գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:
Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանն ունեն 2.5 միավոր: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանն ունի 2 միավոր:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով