Իրանը դեմ է Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայությանը և հիշեցնում է տարածաշրջանի ան…

🇮🇷 Իրանը դեմ է Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայությանը և հիշեցնում է տարածաշրջանի անվտանգության հարցում Իրանի հստակ դիրքորոշման մասին. Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղաեի
📣 Բաղաեին, ողջունելով տարածաշրջանի տնտեսական կապերի զարգացման ու հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գաղափարը, միևնույն ժամանակ խիստ կասկածամտորեն է վերաբերվել Միացյալ Նահանգների ներկայությանը և այն ապակայունացնող համարել։
🗣 «Հարավային Կովկասը Իրանի անմիջական հարևանն է, և Իրանը տարածաշրջանի տնտեսական զարգացումը, կայունությունն ու խաղաղությունը իր ազգային շահերին համահունչ է համարում։ [Հետևաբար] Թեհրանը քանիցս հայտարարել է, որ Հարավային Կովկասի զարգացումներում արտատարածաշրջանային դերակատարների ապակառուցակողական միջամտությունը լուրջ մարտահրավեր է նետում այդ պետությունների հասարակության շահերին, կայունությանն ու խաղաղությանը, ինչը որևէ լավ բանի չի հանգեցնի», – նշել է իրանցի պաշտոնյան ISNA գործակալության հետ զրույցում: |civilnet.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով