Գյուղացու մեկ օրը․ ՍալվարդԱռավոտյան ժամը հինգն անց կես է։ Սալվարդ գյուղի վրա կախ…

Գյուղացու մեկ օրը․ Սալվարդ
Առավոտյան ժամը հինգն անց կես է։ Սալվարդ գյուղի վրա կախված մշուշը դեռ չի ցրվել։ Արևը կամաց-կամաց լուսավորում է գյուղը։ Նորիկ Անդրեասյանը մտնում է գոմ։ Կովերին պետք է կթել։ Ժամը 6։30 «կաթի մեքենան» կգա, պետք է մինչ այդ ամեն ինչ հասցնել։ Կովերը օրը 2 անգամ են կթում՝առավոտյան՝ նախքան նախիրը ճանապարհելը, և երեկոյան, երբ նախիրը վերադառնում է։ 8 կովը օրական 90-100 լիտր կաթ է տալիս, որը հանձնում են կաթնամթերքի գործարան։
61-ամյա Նորիկ Անդրեասյանը ծնվել ու ամբողջ կյանքն անցկացրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սալվարդ գյուղում։ Անդրեասյանների ընտանիքում ապրում են Նորիկն ու կինը՝ Արմանուշը, որդիները՝ Մովսեսն ու Մասիսը, Մասիսի կինը՝ Մանեն, թոռները՝ Սառան, Սերինեն ու Նորիկը։ Մեծ որդու ընտանիքը Կապանում է։

Գյուղացու մեկ օրը․ Սալվարդ

📌 Միացե՛ք մեր Patreon-ին
Patreon — https://patreon.com/HETQ
📌 Միացե՛ք մեր Boosty-ին
Boosty — https://boosty.to/hetqtv/
📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
Գյուղացու մեկ օրը․ Սալվարդ
Առավոտյան…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով