«Մայր Հայաստան կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 2-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից
Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը
———-
«Մայր Հայաստան» խմբակցությունը 2 տարի հետևողական պայքարեց ու դատարանում հաղթեց Երևանի ՔՊ-ական իշխանությանը (ներառյալ՝ կցորդներին):
Խոսքը մայրաքաղաքում կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների մասին է: Դա առաջին հերթին քաղաքացու հաղթանակն է:
12 հազար դրամից 160 հազար դրամ դարձած կարմիր կետագծերի գինը կամայական էր որոշված: Դա նիկոլական իշխանության հերթական թալանչիական որոշումներից էր: Դատարանն անօրինական է որակել այդ թանկացումը:
Ամեն օր ժողովրդի մասին խոսող, իբր ժողովրդին սիրող, ժողովրդի առաջ խոնարհվող, ժողովրդով հպարտացող, ժողովրդին ծառայող Նիկոլ Փաշինյանի երևանյան դրածողները 2 տարի շարունակ ապօրինաբար մտել են նույն այդ ժողովրդի գրպանը և հավաքած գումարներով՝ 1 մլրդ դրամի չափով պարգևավճարներ են բաժանել:
Ու այդ գործելոճը համատարած է:
8 տարում 8 միլիարդ դոլարով պետական պարտք ավելացրած և այդ գումարները մսխած նիկոլական իշխանության համար կարմիր կետագծերի թանկացմամբ ժողովրդին թալանելը մանր չարաճճիություն է:
Իշխանափոխությունից հետո ժողովուրդը շոկի մեջ է ընկնելու սրանց թալանի մասշտաբներից ու բնույթից:
Իսկ այս պահին շնորհավորում եմ վարորդներին: Շնորհավորում եմ նաև այս գործով մեր շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանին՝ քաղաքացու շահերը պաշտպանելու հարցում համատեղ հաղթանակի համար:
Հիմա հերթը վարորդներինն է: Նրանք կարող են դատարաններ քարշ տալ Երևանի ՔՊ-ական իշխանությանը և պահանջել իրենց փողերը:
Վերցնում եք «Մայր Հայաստանի» ստացած հերթական դատական վճիռը ու անցնում գործի: Թալանը հետ բերելուն քաղաքացին էլ պետք է մասնակցի:
Մենք ոչ թե խոսքով, այսինքն՝ նիկոլաբար, այլ գործով ենք ծառայում քաղաքացուն և պաշտպանում նրա շահերը:
Միացի՛ր, որ փոխենք։
Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար
——
Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։

Թողնել պատասխան