ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանը մոտ ապագայում չի…

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանը մոտ ապագայում չի անդամակցի Եվրամիությանը և կշարունակի մնալ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության անդամ։
«Եվրամիություն նրանք չեն գնա, դա մոտ ապագայում չի լինելու։ Ոչ, չեն գնա»,- Life-ի հետ զրույցում ասել է Լեբեդևը։
Նա նաև դրական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի անդամ։
«Եվ ԱՊՀ-ում կմնա։ Դա հաստատ է»,- ընդգծել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով