Երևանում հունիսի 1-ի միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 31-ին՝ ժամը 24:00-ից …

Երևանում հունիսի 1-ի միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 31-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունիսի 1 ժամը 23:00 սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում: 
«Արմենպրես»-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ սահմանափակվելու է երթևեկությունը Չավուշի հրապարակում, մասնավորապես, Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցներում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով