Ահավոր է
—————
Գործող վարչապետն այնքան տգետ է ու զուրկ պետական, իրավական պատկերացումներից, որ իր ընտանիքին պատկանող թերթում տպագրել է ՛՛Ինչպես ԽՍՀՄ-ը ոչնչացրեց մեր ուղեղը. Անդրանիկ Թևանյանի կալանավորումը «պատմական» է՛՛ վերնագրով մի հոդված:
Հոդվածն ամբողջովին պատմական թեմաներով ու գաղափարախոսական առումով զառանցանք է, բայց դա չի կարևորը, կարևորն այն է, որ Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունը բացատրում է ոչ թե ինչ-որ քրեական հանցագործություն կատարելու, այլ բացարձակապես քաղաքական ու գաղափարախոսական պատճառներով, և այն համարում է ՛՛պատմական՛՛:
Հոդվածում զուգահեռներ է տարվում Քրիստափոր Ապահունի կաթողիկոսի (628-630թթ) և Անդրանիկ Թևանյանի միջև (մեղա, մեղա), իսկ այս վարչապետը, քաղաքական առումով, նույնականացվում է Հայոց մարզպան Վարազտիրոց Բագրատունու հետ:
Հոդվածով պարզ կերպով հայտարարվում է, որ Թևանյանը քաղաքական բանտարկյալ է:
Շնորհակալություն, իհարկե, այս հոդվածի համար, որը պարզ կերպով բացահայտում է Թևանյանի դեմ հարուցված հոդվածի ՛՛գաղափարաբանական՛՛ պատճառները, սակայն, հերթական անգամ, այս վարչապետի հոգեկան առողջության, և, որպես հետևանք, մեր պետական անվտանգության վտանգներն է ցուցանվում:
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
Stepan Danielyan
Ահավոր է
—————
Գործող վարչապետն այնքան տգետ է ու զուրկ պետական, իրավական պատկերացումներից, որ իր ընտանիքին պատկանող թերթում տպագրել է ՛՛Ինչպես ԽՍՀՄ-ը ոչնչացրեց մեր ուղեղը. Անդրանիկ…
Թողնել պատասխան