«Մայր Հայաստան կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 5-րդ հոդվա…

«Մայր Հայաստան կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 5-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:
Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հաստիքային փաստաբան
Նիկոլ Փաշինյանը թշնամու դիվերսանտի էնտուզիազմով պաշտպանում է Ալիևի՝ «արևմտյան Ադրբեջան»-ի և 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակվելու ծրագրերը։
Նա հավասարության նշան է դնում արցախցիների՝ Արցախ վերադառնալու միջազգային լեգիտիմություն ունեցող իրավունքի և մեր երկիրը գրավելու գործիք հանդիսացող ադրբեջանցիների բնակեցման ծրագրի միջև։ Ըստ Նիկոլի՝ Ալիևը խոսում է 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցնելու մասին, քանի որ Հայաստանում խոսում են արցախցիների վերադարձի իրավունքի մասին։
Նման դեմագոգիկ և ադրբեջանամետ ձևակերպում նույնիսկ Ալիևի մտքով չի անցել։
Փաշինյանի ձևակերպումները չեն դիմանում ոչ մի քննադատության։
Նախ արձագրենք, որ «արևմտյան Ադրբեջանի» և 300 հազար ադրբեջանցի ՀՀ-ում բնակեցնելու մասին Բաքվում խոսում են պետական իշխանության ամենաբարձր մակարդակով, իսկ Հայաստանում արցախցիների իրավունքից խոսում է միայն ընդդիմությունը։ Այսինքն՝ կա ասիմետրիա խոսույթը ներկայացնող սուբյեկտների միջև։
Հաջորդը․ նույնիսկ Նիկոլի սիրած Սովետական Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղն ունեցել է ինքնավարության միավորի կարգավիճակ, մինչդեռ Սովետի ժամանակ Հայաստանում բնակված ադրբեջանցիներն ինքնավարության կարգավիճակ չեն ունեցել։
Բացի այդ, Հայաստանն ադրբեջանցիների էթնիկ զտում չի իրականացրել՝ ի տարբերություն Ադրբեջանի։
Այնպես որ, Ադրբեջանի բացահայտված դիվերսանտ Նիկոլ Փաշինյանը պետք է բացատրություններ տա, թե ինչո՞ւ և ինչի՞ դիմաց է իր այդ ֆունկցիան կատարում։ Թեև ամեն ինչ առավել քան պարզ է։ Հետագա իրավաքաղաքական հերձումը միայն դետալներ է բացահայտելու։
Հ․Գ․ Նիկոլն ասում է, ավելի ճիշտ՝ առանց աչքը թարթելու ստում է՝ հայտարարելով, թե Ալեն Սիմոնյանը չի խոսել ադրբեջանցիների՝ Հայաստանում ապրելու մասին։ Նիկոլի մոտ ստելը պաթոլոգիա է։ Ինքն իր կողմանիկիցների համար է ստում, քանի որ նրանց հիմարի տեղ է դնում։
Միացի՛ր, որ փոխենք։
Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար
31․05․2026
——
Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

«Մայր Հայաստան կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 5-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:
Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հաստիքային փաստաբան
Նիկոլ Փաշինյանը թշնամու…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով